about belovo

2000թ. Արարատի մարզի Վ. Արտաշատ գյուղում Բելովո ընկերության կողմից է հիմնադրվել անձեռոցիկի և հիգիենիկ պարագաների արտադրամասը:19 տարիների ընթացքում անընդհատ ավելացել է արտադրանքի ծավալը և ընդլայնվել է տեսականին: Belana,Ecca,Gola,Soloro Lilie ,Lilie Fresh, Loto Tompi, Servise, Sisi անվանումները կրող արտադրանքը հայտնի է և մեծ պահանջարկ է վայելում ոչ միայն Հայաստանի , այլև Լեռնային Ղարաբաղի մանրածախ և մեծածախ առևտրի շուկաներում և արժանանում է բնակչության լայն խավերի բարձր գնահատականին:

 

Անձեռոցիկի արտադրամասը համընթաց քայլերով շարժվում է ժամանակի պահանջներին, և ներդնելով նոր տեխնոլոգիաներ, որոնք օգնում են էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը, հասել է նրան, որ բավարարում է անգամ ամենախստապահանջ հաճախորդին: Արտադրամասը համագործակցում է տարբեր երկրների հետ՝ Իտալիա, Ռուսաստան, Բուլղարիա,Իրան, Թուրքիա, Սերբիա:

 

Անձեռոցիկի արտադրամասը զինված է լավագույն տեխնոլոգիաներով և բանիմաց անձնակազմով, որն, անկասկած, բարձր որակի լավագույն գրավականն է:

Հավաստագրեր